Ներքին 4 տարի առաջ - 17:23 10-09-2021

ՔՊ-ական պատգամավորները սպասում են դատավորների հետ հանդիպմանը

Օragir.news-ի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցությունը սպասում է, թե երբ կբարեհաճեն իրենց հետ հանդիպել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուները: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը դեռեւս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարման ժամանակահատվածում դատավորների թեկնածուներ է առաջադրել, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ընտրությունները չեն կայացել:

Իսկ արդեն սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում իշխանությունը նպատակ ունի ընտրել դատավորներին: Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուներն են` Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան: Մեր տեղեկություններով, իշխանական ֆրակցիան երեք դատավորների հետ էլ չի հանդիպել։Իշխանության պատգամավորներին դեռեւս չեն էլ ասել, թե երեքից ում պետք է դատավոր ընտրեն:

Ասվել է, որ կհանդիպեն, կենսագրականներին կծանոթանան, հետո կորոշեն: Հավանաբար այն կախված է նաեւ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնի մոտ որ դատավորը իրեն ինչպես կդրսեւորի: Կառավարության մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ իշխանական վերնախավը հակված է ընտրելու Հովսեփ Բեդեւյանին, որը նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «սրտով» թեկնածու է:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան