Ներքին 4 տարի առաջ - 15:58 09-09-2021

ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների հետ

Այսօր ՀՀ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանրային հանձնաժողովում հանդիպում տեղի ունեցավ Արցախի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Հանդիպման սկզբում ելույթ ունեցավ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն խնդիրներին, որոնք կան Արցախում:

«ՀՀ խորհրդարանում և Մարդու իրավունքների պաշտպանության հանրային հանձնաժողովում նման հրավերքների առկայությունն առանձնահատուկ հնարավորություն է տալիս առավել մանրակրկիտ ու մանրամասն ներկայացնել այն իրավիճակը, որ կա հետպատերազմական շրջանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Խնդիրները կարելի է բաժանել երկու մասի՝ խնդիրներ, որոնք կախված չեն պետական մարմինների գործելաոճից. դրանք հիմնականում հոգեբանական ճնշումներն են որոնց ենթարկվում են արցախցիներն Ադրբեջանի կողմից: Արցախում առկա գլխավոր խնդիրներից է կապի բացակայությունը: Եվ չնայած նրան, որ իշխանություններն անում են ամեն բան կապի հետ կապված խնդիրները վերացնելու համար, միևնույնն է, դա չի հաջողվում: Լավ կլիներ, որ կապի վերականգման գործում ներգրավեին նաև հայաստանյան մասնավոր ընկերությունները:

Երկրորդ կարևոր խնդիրը ջրի հարցն է, որն առաջացել է մասնավորապես Ստեփանակերտում և որի պատճառը, բայց ոչ միակը, կրկին Ադրբեջանն է: Ջրի բացակայության գործում մեծ է եղանակի, ինչպես նաև մարդկային կուտակումների գործոնը, քանի որ Արցախի բնակչության մեծ մասը կենտրոնացված է Ստեփանակերտում, և ջուրը չի բավարարում բոլորին:

Մյուս կարևոր խնդիրը դա բնակարանային խնդիրն է: Պատերազմից հետո մոտ 22.000 արցախցի չի վերադարձել Արցախ՝ այն դեպքում, երբ շատ հանդիպումների ժամանաակ ասել են, որ ցանկությունը մեծ է վերադառնալ Արցախ, բայց չունեն բնակարան որտեղ կարող են բնակվել»,- իր ելույթում ասել է ԱՀ ՄԻՊ-ը:

ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խնդիրները նույնաբնույթ են: Թաթոյանն անդրադարձավ կյանքի իրավունքի խնդիրներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների դեպքերին, ազատ տեղաշարժի սահմանափակումներին, ջրի եւ սանիտացիայի հասանելիության իրավունքի պաշտպանությանը:

Խոսելով քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ ՀՀ ՄԻՊ-ը բարձրաձայնել է սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրը. վերջիններս վարկեր են վերցրել, անասուններ գնել, սակայն ադրբեջանցիները գողացել են: Այդ մարդիկ այդուհանդերձ շարունակում են մարել այդ վարկերը:

Արման Թաթոյանը վստահեցնում է՝ եթե մենք մարդու իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք, Ադրբեջանը շարունակելու է իր անօրինությունները: Նա համոզված է՝ պետք է բոլոր խողովակներով, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափով ներկայացվեն Ադրբեջանի վայրագությունները:

Հանդիպման ավարտին սերտ համագործակցության եւ խնդիրները համակողմանի քննարկելու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան