Արտաքին 5 տարի առաջ - 13:53 09-09-2021

Բլինկենը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն «ավելի ու ավելի է մոտենում» Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելուն

Երեքշաբթի ՄԱԳԱՏԷ-ն հանդես է եկել կոշտ զեկույցով, որում ասվում էր, որ Իրանում մշտադիտարկման խնդիրները «լրջորեն խաթարվել են» այն բանից հետո, երբ Թեհրանը դադարեցրել է ՄԱԿ-ի գործակալության որոշ միջուկային գործունեության ստուգումները: Գերմանիան նաև ասել է, որ Թեհրանի առաջարկը, թե բանակցությունները, որոնք ուղղված են փակված գործարքի վերաբացմանը, դժվար թե վերսկսվեն երկու-երեք ամսվա ընթացքում, «չափազանց երկար է», ասել է ԱԳ նախարար Հայկո Մաասը:

Գերմանացի նախարարն ասել է, որ զանգահարել է Թեհրանում գտնվող իր նոր գործընկերոջը՝ համոզելու նրան «հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»: Այնուամենայնիվ, Մաասն ասել է, որ Բեռլինը դեռ ակնկալում է, որ Իրանի նոր կառավարությունը կշարունակի աջակցել արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքին:

Ի պատասխան երեք տարի առաջ Թրամփի գործողությունների և դրան հաջորդած նրա կողմից խիստ պատժամիջոցների կիրառման՝ Իրանը փաստացիորեն հրաժարվել է գործարքով ստանձնած պարտավորությունների մեծ մասից: Բայց Թրամփի իրավահաջորդ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է Վաշինգտոնին վերադարձնել բանակցային դաշտ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին