Ավելին 5 տարի առաջ - 13:04 09-09-2021

Twitter-ում վիրուսային է դարձել տեսանյութը, որտեղ Ճապոնիայի դեսպանը 5 մատով բրինձ է ուտում

Սաուդյան Արաբիայում Ճապոնիայի դեսպան Ֆումիո Իվայը Twitter-ում տեսանյութ է տեղադրել, որում նա ձեռքերով ուտում է մոֆաթահ՝ արաբական ավանդական բրնձով ուտեստը:

«Ես փորձեցի ճաշի ժամանակ հինգ մատով մոֆաթահ ուտել՝ օգտվելով Նորին գերազանցության նահանգապետի խորհրդից»,- տեսանյութը մակագրել է Իվայը:

Տեսանյութը, որը հրապարակվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, արագորեն մեծ ճանաչում է ձեռք բերել: Չորեքշաբթի երեկոյան այն ուներ ավելի քան մեկ միլիոն դիտում, 12.600 հավանում, տարածվել էր 4200 անգամ և ստացել 1700 մեկնաբանություն:

Իվային այցելել է Ալ-Շարկիա նահանգ, որտեղ նրան ընդունել է նահանգապետ Ադել ալ-Բավարին:

Տեսանյութի հղումը՝ https://twitter.com/i/status/1434955983961395208:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին