Ներքին 4 տարի առաջ - 23:28 08-09-2021

Երևանում BMW մակնիշի վատոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում:

Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի 65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում կայանված էր նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան