Ներքին 4 տարի առաջ - 15:48 08-09-2021

Ռաֆայել Զաքարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ այսօր արդեն դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ ծառայության ձևավորման սկզբնական շրջանում։ Ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները»,– գրել է նա:

Զաքարյանը շնորհակալություն է հայտնել նաև ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի։ Նա հավելել է նաև, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է պետական կառավարման համակարգում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան