Ավելին 5 տարի առաջ - 12:52 08-09-2021

Մեքսիկայում հիվանդանոցի լույսերի անջատվելու հետևանքով 17 մարդ է մահացել

Մեքսիկական Իդալգո նահանգի Տուլա քաղաքի կորոնավիրուսային հիվանդանոցում ջրհեղեղի պատճառով հոսանքի անջատման և թթվածնի մատակարարման հետևանքով մահացել է 17 հիվանդ: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

«Ես շատ վշտացած եմ 17 հիվանդների մահից IMSS հիվանդանոցում՝ Իդալգոյում Տուլա գետի վարարման պատճառով: Մեխիկոյի ամբողջ հովտում շատ տեղումներ են եղել, և անձրևները շարունակվելու են: Ցածր բնակավայրերի բնակիչները պետք է տեղափոխվեն ապաստարաններ կամ բարձր վայրեր՝ իրենց ընտանիքի կամ ընկերների մոտ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Մեքսիկայում հորդառատ անձրևները սկսվել են երկուշաբթի երեկոյան՝ սեպտեմբերի 6-ին: Անձրևները հանգեցրել են գետերի վարարման, ինչը հետագայում անջատել է հիվանդանոցը էլեկտրականությամբ սնուցող տրանսֆորմատորը և ողողել բժշկական հաստատության առաջին հարկը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը