Մամուլ 5 տարի առաջ - 06:26 07-09-2021

Ուզում են արտախորհրդարանականներին էլ որևէ կերպ ընդգրկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները բավական «խառն են» 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով: Ավելին, արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորների օգնականներին և խմբակցության իրավաբանփորձագետներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատերազմի հետ կապված տեսանյութերը, տարբեր ֆեյսբուքյան հրապարակումներն ու թեմայի հետ բովանդակային առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։

Ըստ էության, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց նման վարքագծով իշխանությունները փորձում են այնպիսի իմիտացիա ստեղծել, որ իբր իրենք ամեն հարցում նախաձեռնողական են և ցանկացած ձևաչափով կարող են գնալ համագործակցության, ինչպես նաև, որ թափանցիկ գործունեություն են ծավալում։

Թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում իշխանությունները պատրաստվում են ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, իրենց բնորոշմամբ՝ էլ ավելի հանրային և քաղաքական լայն շրջանակների հետ համընդգրկուն գործունեություն ցույց տալու նպատակով։

Մենք տեղեկություն ունենք նաև, որ այս ընթացքում ՔՊ պատգամավորները մի քանի անգամ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ և որոշների, հատկապես իրենց սատելիտ միավորների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր