Սպորտ 5 տարի առաջ - 12:51 06-09-2021

Զարմացած չեմ, մեր կազմով նման խաղը սպասելի էր․ Գորեցկան՝ Հայաստանի հետ խաղի մասին

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը․

«Կարծում եմ, որ մեր պրեսինգն այսօր շատ բարձր մակարդակի վրա էր։ Ինձ այնքան էլ չզարմացրեց այն, թե մենք այսօր ինչ տեսք ունեինք։ Եթե նայենք մեր կազմում ընդգրկված ֆուտբոլիստներին, ապա նման խաղը միանգամայն սպասելի էր։

Այսպես պետք է հանդես գանք նաև Իսլանդիայի հետ խաղում։ Կարևոր է, որ մենք կայուն կերպով նման խաղամակարդակ ցույց տանք։

Մարզադաշտում տիրող մթնոլորտը պարզապես ֆանտաստիկ էր։ Ես շատ մեծ ուրախություն էի զգում տրիբունաներում, և մենք ցանկանում էինք այդ ուրախությունն արտացոլել նաև խաղադաշտում։ Կարծում եմ՝ դա ստացվեց։ Հենց այսպես էլ մենք սպասում էինք մեր մեկնարկը Հանսի Ֆլիկի գլխավորությամբ»,- Գորեցկայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում