Ներքին 5 տարի առաջ - 18:08 04-09-2021

Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը

Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Cham Wings ավիաընկերության օդանավը ՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը:

Աիաընկերության օդանավը դիմավորեցին ջրային կամարով: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս թռիչքը մի ժամանակ առաջ էր որոշվել, սակայն, լոգիստիկ հարցերից ելնելով, հետաձգվեց: «Հիմա երբ ամեն բան կարգավորվեց, որոշվեց իրականացնել այս չվերթը»,- ասաց դեսպանը:

Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ և գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը նշեց, որ Երևան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղևոր: Նա հայտնեց, որ այս պահին ընկերությունը պլանավորում է շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ:

Առաջին չվերթով ժամանած ուղևորներից մեկը՝ Անի Մելքոնյանը նշեց, որ ուրախ էր սիրիական ավիաընկերության օդանավով ժամանել հայրենիք: «Մեկ տարի առաջ էի վերջին անգամ Հայաստանում եղել, ուրախ եմ կրկին հայրենիքում լինելու համար»,- նշեց Անին:

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասանատու Սաթենիկ Հովհաննիսյանը շնորհավորեց ավիաընկերությանը նոր երթուղի բացելու, նոր երթուղու մեկնարկի կապակցությամբ: «Կարծում ենք, որ սիրիահայերի և հատկապես հալեպահայերի համար սպասված և կարևոր երթուղի կլինի: Ցանկանում ենք, որ ավիաընկերությանը երկարատև և արդյունավետ, անվտանգ չվերթների իրականացնի: Կարծում ենք, որ սա կարևոր կամուրջ կլինի Հայաստանի և Սիրիայի միջև»,- ասաց Հովհաննիսյանը:

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farmenpress%2Fvideos%2F181914137269043%2F&show_text=0&width=560" width="560" height="311" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում