Արտաքին 5 տարի առաջ - 14:13 04-09-2021

Ում համար է վտանգավոր թեյ խմելը. բժիշկ

Բժիշկ-դիետոլոգ, Դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշին aif.ru-ին հայտնել է, թե որ դեպքերում է վտանգավոր թեյ օգտագործելը:

Նա հիշեցրել է, որ թեյը տոնուսը բարձրացնող ըմպելիք է, որը, կախված գենետիկ առանձնահատկություններից, կարող է տարբեր ազդեցություն ունենալ առողջության վրա:

Օրինակ՝ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով տառապող մարդիկ սրացման փուլում պետք է սահմանափակեն դրա օգտագործումը: Չափից ավելի թունդ թրմած թեյից պետք է ընդհանրապես հրաժարվեն հիպերտոնիկ և աթերոսկլերոզով հիվանդ մարդիկ: Թունդ թեյերը կարող են առաջացնել այրոց և մարսողական տրակտի լորձաթաղանթի գրգռում, արագացող սրտխփոց, ինչպես նաև անքնություն:

Բացի դրանից, կոֆեինի բարձր խտության պատճառով թեյը կարող է առաջացնել գլխացավ և նյարդային համակարգի խանգարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը