Ներքին 5 տարի առաջ - 00:12 03-09-2021

Դրվագներ՝ քրեական բարերարներից եւ ոչ միայն. ԿԳՄՍ փոխնախարարը շնորհակալագիր է հանձնել Կանևսկոյին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանի ձեռամբ, շնորհակալագիր է հանձնել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին՝ Հարությունովին: Փոխնախարարը հիմնավորել է, որ Կանեւսկոյը բարերար է, քանի որ խարխուլ դպրոց է վերանորոգել: Բացի դրանից` շեշտել է, որ ինքը պարտավոր չէ տեղյակ լինել բոլորի քրեական անցյալից: Ու ցույց տալու համար, որ կատարվածում արտառոց ոչինչ չկա, նա մի քանի քրեական գործով անցնող մարդուն համեմատել է Նելսոն Մանդելայի հետ, հիշեցրել, որ նա էլ ժամանակին «դատվել», ապա նախագահ է դարձել:

Փոխնախարարը գուցե պարտավոր չէ բոլորի քրեական անցյալն իմանալ, բայց նախարարն ունի բազմաթիվ՝ բարձր պարգեւավճարներ ստացող օգնականներ ու խորհրդականներ, որոնք պետք է համակարգչային տարրական գիտելիքներ ունենան եւ կարողանան, դիցուք, գուգլ որոնողական համակարգում փնտրել այն մարդու անունը, ում երկրի կրթության ոլորտի քաղաքականության պատասխանատուն խրախուսում է նախարարության շնորհակալագրով:

Կատարվածը նույն «օպերայից» է, ինչպես օրինակ 2014 թ. բոլոր իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանի անվան դասարանի բացումը՝ Մոնթեի անվան թիվ 11 դպրոցում: Տնօրենն արդարացել էր, թե Ալեքսանյանը բարերար է, որը դեմքով շրջված է դեպի դպրոցը: Նրան նույնպես չէր հետաքրքրել Ալեքսանյանի անցյալը, համապետական ընրությունների եւ այլ առանցքային իրադարձությունների ժամանակ նրա ունեցած «դերակատարությունը», քանի որ առանց այն էլ ամեն ինչ հայտնի է:

2011 թ Աբաջյանի կեղծ պապ չկար, ոչ էլ Իռայի ամուսին, ինչպես «թավշյա» իշխանությունների օրոք, բայց կար ինքնակոչ գիտնական, որը Սփյուռքի նախարարի մոտ ներկայացել էր իբրեւ «լույսի արագությունն ուսումնասիրող աստղաֆիզիկոս», «տիեզերագնացության եւ օդաչվության բժշկական գիտությունների դոկտոր» Արթուր Պողոսյան եւ ջերմ ընդունելության արժանացել նախարարի կողմից, դեռ մի բան էլ լուսանկարվել նրա հետ «մասնագիտական» հանդերձանքով՝ սկաֆանդրով: Հետո նախարարի աշխատակազմը կատարվածը «սվաղել» էր, թե Սյփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը:

Ի դեպ, դոկտորների մասին… Ոչ բոլորը, բայց նրանցից ոմանք միշտ էլ քրեական հեղինակությունների հետ «տվել-առել» են, նրանց ուսանող կամ դիսերտանտ զավակների համար հարցեր լուծել, իրենց հարցերը եւս լուծել, իհարկե եթե ժամանակի իշխանության մարդն են՝ թե իրենք, թե իշխանությունների հետ սերտաճած քրեական «բարերարները»:


Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի