Արտաքին 5 տարի առաջ - 15:04 01-09-2021

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով

Եթե ​​Վրաստանը ցանկանում է նորմալ ապրել Ռուսաստանի հետ, ինչպես իր հարևանի, Մոսկվան պատրաստ է հարաբերությունների վերականգնման, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե Վրաստանն իրոք ցանկանում է չխաղարկել ռուսական խաղաքարտը Արևմուտքի հովանավորությունը պահպանելու ձգտման մեջ, այլ ցանկանում է մեզ հետ, որպես իր հարևանի, նորմալ ապրել, մենք պատրաստ ենք դրան ցանկացած պահի»,- ասել է նա Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ելույթ ունենալիս:

«Մենք մտադիր էինք պատասխանել մեր վրացի հարևանին, երբ նրանք մեր քաղաքացիների համար սահմանեցին առանց վիզայի ռեժիմ: Մենք սկզբում, այնուամենայնիվ, հետևում էինք, թե ինչ է կատարվում, և, իհարկե, ոչ ոքի չենք արգելում մեկնել Վրաստան: Մոտ մեկուկես տարի առաջ մենք նույնիսկ պատրաստ էինք նույնպես առանց վիզայի ռեժիմ հայտարարել Վրաստանի քաղաքացիների համար՝ Ռուսաստան այցելելու նպատակով, բայց հետո տեղի ունեցավ տհաճ միջադեպ՝ կոպիտ սադրանք Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության դեմ, որը Թբիլիսի էր ժամանել ուղղափառության միջազգային վեհաժողովի հերթական նիստին»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում