Արտաքին 5 տարի առաջ - 17:24 30-08-2021

Ադրբեջանը կարող է Ղարաբաղում բնակեցնել աֆղաններին. War Gonzo

Մի քանի օրում Ադրբեջան են ժամանել Աֆղանստանից փախստականների մի քանի խմբեր, չի կարելի բացառել, որ նրանք կարող են բնակեցվել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է War Gonzo Telegram-ալիքը: Նշվում է, որ Իլհամ Ալիևին այդ գործողություններին պարտադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով փորձում է Աֆղանստանի հակամարտությունն օգտագործել իր օգտին:

«Ադրբեջանի առանձին պաշտոնատար անձանց և ուժային գերատեսչություններին արդեն հանձնարարվել է մշակել ծրագիր՝ Աֆղանստանից փախստականներին վերաբնակեցնելու Ֆիզուլիի և Աղդամի շրջաններում»,- հայտնում է ալիքի հեղինակ, հայտնի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

Ընդգծվում է, որ ադրբեջանցիներն իրենք չեն ցանկանում բնակվել շրջաններում, որոնք Հայաստանի հետ պատերազմից հետո անցել են իրենց վերահսկողության տակ: Ընդ որում, ամեն ինչ վկայում է այն մասին, որ փախստականների հետ կապված խնդիրը Բաքվի համար կարող է վերածվել մի շարք խնդիրների:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ