Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:45 30-08-2021

Եթե այսօր գլուխ պահեցի, վաղն ինձ չեմ ների ոչինչ չարածիս համար. հիշողություններ անմահ հերոս՝ Գագիկ Մալխասյանի խոսքերից

Պատերազմն այն միակ վերքն է մարմնի վրա ու հոգու մեջ, որը երբեք չի լավանում, չի դադարում ցավեցնել, չի սպիանում։ 2020 թվականի՝ սեպտեմբերի 27-ը, հայոց պատմության մեջ կհիշվի որպես ամենաանսպասելին ամենադաժանն ու սարսափելին։ Հազարավոր զոհեր, հարյուրավոր վիրավորներ ու անհետ կորածներ։ Ամենացավոտն այս պատերազմում մի ողջ մատղաշ սերնդի կործանումն էր։ Սերունդ, ով զենքն ու զինվորի հագուստը դեռ նոր էր ճանաչում։

«Գագիկս ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ուներ աչքերի բնածին խնդիր, ուներ ճողվածքի խնդիր, որը նոր էինք վիրահատել, և ըստ այդմ, նրան ծառայությունից պետք է ազատեյին»,- պատմում է հերոսի մայրը՝ Աննան։ Սակայն Գագիկը, ունենալով՝ ուժեղ ու անվախ բնավորության մեծ գիծ, գնում է ծառայության՝ չլսելով ծնողներին, որոնք ուզում էին բողոքարկել բշժկական հանձնաժողովի որոշումը։ «Գագիկիս մարտական ընկերները, պատմում էին, որ նրան միշտ հորդորում էին գլուխ պահել, քանի որ դեռ ուներ հետվիրահատական ցավեր։ Սակայն որդիս նրանց պատասխանել էր՝ մի օր ինքս ինձ չեմ ների, եթե այսօր չանեմ ոչինչ»։

Ու Գագիկը ծառայեց, հետո էլ կռվեց, կարծես մի ողջ ապրած կյանք ծանոթ էր եղել զինվորական կյանքին։ Կյանք, որն իրենը չէր լինելու, այլ՝ հայրենիքինը։ «Մեր Գագիկի ամենամտերիմ ընկերը ես եմ եղել, նա ինձ հետ կիսվում էր ամեն հարցով, նա առույգ էր, կյանքով լի, քանի որ ես էլ եմ սիրում դիսկոտեկներ, որոշել էինք 20-ամյակը նշել որևէ մի ուրախ դիսկոտեկում»,- պատմում է Գագիկի քեռակինը՝ Իննան։

Իննան էր՝ միակն էր, որ գիտեր Գագիկը սիրահարված է մի աղջկա։ «Պատերազմի ավարտից հետո, ես ու ամուսինս գնացինք Ստեփանակերտ, Գագիկիս տեսնելու։ Ես այնքան վատ էի, խառնված, շփոթված։ Մեզ ասել էին, որ Գագիկին շուտով մյուսների հետ կհանեն Շուշիից, և որ նրանք հաստատ կենդանի են։ Ժամերն անցնում էին, մենք խելագարի պես էինք, և չնկատեցի էլ՝ ինչպես սայթաքեցի, ընկա ու թևս կոտրեցի։ Մենակ մտածում էի մի բան, որ հեսա Գագիկս կգա ու ինձ կհասցնի Երևան։ Սա էր միակ մխիթարանքս, որը մեղմում էր ցավս»,- մեզ հետ զրույցում պատմում էր Իննան։

Սակայն ցավով ու արյունով ծանրացած հողը պիտի ուժեղ հառաչեր՝ Գագիկը զոհվել է։ «Մեզ ստեցին, ստեց մի ողջ զինվորական համակարգ։ Մեզ տարան Գագիկի դին ճանաչելու։ Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը. բոլոր մահացած զինվորների աչքերը բաց էին և նայում էին վերև՝ դեպի երկինք»,- պատմում էր Իննան։

«Ինձ տանջում է մեր վերջին հանդիպումը թոռանս հետ։ Նա ինձ խնդրեց լուսանկարվել իր հետ՝ որպես հիշատակ։ Ինչպես էր 19-ամյա պատանին զգացել այս ամենը»,- պատմում է Գագիկի տատիկը։

Գագիկի 20-ամյակը, ինչպես իրեն հասակակից շատերինը, նշվեց Եռաբլուրում կամ այլ գերեզմանոցներում։ Ի հիշատակ որդու և մի քանի անմահ հերոսների, Գագիկ Մալխասյանի հայրը՝ Արթուր Մալխասյանը, իր սեփական միջոցներով Նոր-Նորքի 5-րդ զանգվածի այգում տեղադրեց խաչքար և հուշաքար՝ տղաների անունով Դեռ երկար ժամանակ հայոց հողը կտնքա ցավից ու իր ծանրությունից։ Փառք ու պատիվ մեր բոլոր անմահ քաջերին։

Նարինե Ղուկասյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը