Արտաքին 5 տարի առաջ - 15:23 30-08-2021

Պերուում միմյանց են բախվել մոտորանավակն ու ուղևորներով լի նավը. կա 20 զոհ, 50 անհետ կորած

Պերուում մառախուղի պատճառով մոտորանավակը բախվել է ուղևորներով լի նավին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, անհետ կորել է 50-ը, նրանց փնտրում են զինվորականները, հաղորդում է տեղական մամուլը:

Երկու գետային նավերի բախումը տեղի է ունեցել Հուալագա գետի ջրերում, պերուական Յուրիմագուաս քաղաքի մոտակայքում, Լորետոյում, որը պերուական Ամազոնի ամենամեծ տարածաշրջանն է:

Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ մոտորանավակը հարվածել է գետի նավակին ուժեղ մառախուղի պատճառով, ինչի հետևանքով վարորդի համար դժվար է եղել ճանապարհը տեսնել:

Նավում եղել է 80 ուղևոր, այդ թվում՝ անչափահաս երեխաներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում