Ներքին 5 տարի առաջ - 15:13 30-08-2021

Հայտնի է՝ երբ կավարտվեն Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգման աշխատանքները

Հայաստանից Վրաստան մայրուղիներից մեկը (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն) մինչև նոյեմբերի 30-ն ամբողջությամբ կվերանորոգվի:

Լեռների միջով երեք թունելները, որոնք մի քանի տասնամյակ չեն վերանորոգվել, կարգի են բերվում (այժմ այնտեղով կարող են երկու բեռնատար անցնել)։ Մի շարք վտանգավոր հատվածներում, որոնք անցնում են կիրճերով, կտեղադրվեն նոր պատնեշներ, իսկ երկգծանի ճանապարհը մի քանի վայրերում կընդլայնվի մինչև երեք գիծ:

Վերանորոգումը սկսվել է 2016 թվականին Ասիական զարգացման բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի (51-ական մլն եվրո) վարկային միջոցներով: Աշխատանքների մի մասը 2020 թվականին ստիպված են եղել հետաձգել կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև ռազմական գործողությունների պատճառով: Հուլիսին, ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում, փոխնախարար Քրիստինա Ղալեչյանը որպես աշխատանքներն ավարտելու վերջնական ժամկետ նշել էր օգոստոսի 31-ը, սակայն այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 30-ը:

Բացի մայրուղուց, կառուցվում են նաև մի շարք ճյուղավորումներ, այդ թվում՝ Ալավերդուց Օձուն գյուղ (դա կթեթևացնի երթեւեկությունը ոչ միայն Օձունից, այլև Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի ողջ երկայնքով):

Նշենք, որ 2022 թվականի մայիսին պետք է պատրաստ լինի նոր սահմանային կամուրջը Հայաստանից դեպի Վրաստան՝ Դեբեդ գետի վրայով։ Այն կառուցվում է հին կամրջին զուգահեռ։ Սահմանային անցուղին ներկայիս 2 գծերից կընդլայնվի մինչև 4 (փաստացի կլինի երկու կամուրջ, յուրաքանչյուրը երկու գիծ կունենա), իսկ գործող կամուրջը պահուստային կդառնա:

7,3 մլն դոլար արժեքով շինարարությունը ֆինանսավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը