Արտաքին 5 տարի առաջ - 09:07 30-08-2021

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան չի կարողանա Աֆղանստանից փախստականներ ընդունել

Անկարան չի կարողանա ընդունել Աֆղանստանից եկող բոլոր փախստականներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հղումով:

«Թուրքիան լիովին կատարել է միգրացիայի վերաբերյալ իր բարոյական և մարդասիրական պարտավորությունները: Փախստականների լրացուցիչ ալիքի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է դիվանագետն Անթալիայում իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ենթադրվում է, որ Թուրքիան չի ցանկանում Աֆղանստանից փախստականներին ընդունել, և այդ որոշումը պայմանավորված է դրա համար բյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու անհնարինությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ