Ավելին 5 տարի առաջ - 21:38 29-08-2021

Դիետոլոգը նշել է արգանակի օգտագործման վտանգները

Արգանակները ցանկալի չէ օգտագործել ամեն օր՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք հիվանդությունից կամ վիրահատությունից հետո օրգանիզմը վերականգնելու լավ միջոց են համարվում: Այս մասին Radio Sputnik-ին տված հարցազրույցում հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Բոբրովսկին:

Փորձագետը նշել է երեք պատճառ, թե ինչու տավարի կամ հավի արգանակի ամենօրյա օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար: Օրինակ, ճարպային մսի արգանակների կանոնավոր օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

«Ապացուցված է, որ քաղաքակրթության բազմաթիվ հիվանդություններ՝ աթերոսկլերոզ, կորոնար զարկերակների հիվանդություն, ինֆարկտներ, ինսուլտներ, կապված են հագեցած ճարպաթթուների, այսինքն՝ կենդանական ճարպերի մշտական ​​օգտագործման հետ: Ամենաարդյունավետ առաջարկություններից մեկն այն է, որ սննդակարգում նվազեցվի կենդանական ճարպերը, ներառյալ արգանակները»,- ասել է Բոբրովսկին:

Արգանակի մշտական կիրառումը կարող է նաև սրել մի շարք քրոնիկ հիվանդություններ:

«Ճարպերով հարուստ արգանակը կարող է հանգեցնել հոդատապի, քոլելիտիազի, ուրոլիտիազի»,- շարունակել է Բոբրովսկին:

Եվ վերջապես, երրորդ պատճառն այն է, որ թռչնաբուծություն և անասուն պահելիս ֆերմերները հաճախ օգտագործում են մեծ քանակությամբ հորմոններ և հակաբիոտիկներ, որոնք կարող են լինել արգանակում:

Ավելի վաղ դիետոլոգ Դարիա Ռուսակովան պատմել էր, որ ցածր յուղայնությամբ կաթնամթերքը օրգանիզմին օգուտ չի տալիս:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է