Արտաքին 5 տարի առաջ - 14:32 28-08-2021

ԱՄՆ-ն հայտարարել է Քաբուլում ահաբեկչության կազմակերպչի վերացման մասին

Ամերիկյան զինուժը անօդաչու թռչող սարքից օդային հարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման անդամներին՝ ի պատասխան օգոստոսի 26-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյունների: Այս մասին հայտնել է Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

Հաղորդվում է, որ «Իսլամական պետության» անդամներից մեկը, որը ենթադրաբար պատասխանատու էր պայթյունների համար, սպանվել է երկրի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղի ունեցած հարձակման արդյունքում: Ենթադրվում է, որ քաղաքացիական անձինք չեն տուժել:

Ավիահարվածի մասին լուրից քիչ առաջ Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է օդանավակայանի տարածքում կրկնվող հարձակման վտանգի մասին: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ հաստատությունից:

Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 185 մարդ, այդ թվում՝ երեխաներ և 13 ամերիկացի զինվորներ: Միջադեպից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռուստատեսությամբ խոստացել է հարվածներ պատրաստել ԻՊ-ի ղեկավարության և օբյեկտների վրա, որտեղ էլ որ դրանք լինեն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի