Ավելին 5 տարի առաջ - 14:07 28-08-2021

Սենատոր Քենեդիին սպանողը կարող է վաղաժամկետ ազատ արձակվել

Սենատոր Ռոբերտ Քենեդիի սպանության համար դատապարտված Սիրհան Սիրհանին առաջարկվել է վաղաժամկետ ազատ արձակվել: Ընդհանուր առմամբ, նա 53 տարի անցկացրել է բանտում։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Սպանված տղամարդու երկու որդիները՝ Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը և Դուգլաս Քենեդին, պաշտպանել են նրան բանտից ազատ արձակելու որոշումը:

«Ես ցնցված եմ այն մտքից, որ կարող եմ դեմառդեմ տեսնել Սիրհանին: Կարծում եմ, որ կյանքս ապրել եմ մի տեսակ վախենալով նրանից և նրա անունից: Եվ այսօր ես շնորհակալ եմ, որ նրա մեջ տեսնում եմ մի մարդու, ով արժանի է կարեկցանքի և սիրո», - ասել է Դուգլաս Քենեդին:

Որոշումը դեռ վերջնական չէ. այն կարող է չեղյալ համարվել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից, ով կվերանայի գործը՝ պարզելու համար, արդյոք այն համապատասխանում է հասարակական անվտանգության պահանջներին: Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:

Սենատորը սպանվել է 1968 թվականին: Ավելի վաղ սպանվել էր նրա եղբայրը՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:

Ընդհանուր առմամբ, չորս ամերիկյան նախագահներ սպանվել են մարդասպանների ձեռքով՝ Աբրահամ Լինքոլնը 1865 թվականին, Ջեյմս Գարֆիլդը՝ 1881 թվականին, Ուիլյամ ՄաքՔինլին՝ 1901 թվականին և Քենեդին՝ 1963 թվականին: 20-րդ դարի երկրորդ կեսին մահափորձեր են իրականացվել Հարրի Թրումենի, Ջերալդ Ֆորդի, Ռոնալդ Ռեյգանի դեմ: Վերջինս ծանր վիրավորվել է, բայց ողջ է մնացել ոչ միայն ճակատագրի, այլև 70-ամյա հասակում ունեցած լավ ֆիզիկական վիճակի շնորհիվ։ Նա ակտիվ ապրելակերպ էր վարում, երիտասարդ տարիքում խաղում էր ամերիկյան ֆուտբոլ, այնուհետև նկարահանվում էր ֆիլմերում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի