Ներքին 5 տարի առաջ - 19:04 27-08-2021

Սյունիքի՝ շրջափակման մեջ հայտնված 3 գյուղերի բնակիչներին հաց է մատակարարել ԱԻՆ–ը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար եւ Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ։ Այս մասին ասել է Սյունիքի մարզի Բարձրավան բնակավայրի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը՝ ընդգծելով, որ այսօր տեղի ունեցած բանակցություններն այս պահի դրությամբ արդյունք չեն տվել։

Ադրբեջանցիների՝ Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ և Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները փակելու հետեւանքով շրջափակման մեջ են հայտնվել Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերը։

Բարձրավանի գյուղապետի խոսքով՝ այսօր գյուղ հաց են մատակարարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները՝ այլընտրանքային ճանապարհի միջոցով։ ԱԻՆ-ի կողմից հաց է մատակարարվել նաեւ Որոտանի եւ Շուռնուխի բնակիչներին։

«Մտել են գյուղացիների տներ, հարցրել, թե ինչի կարիք ունեն, հավաքագրել են ու հեռացել, հիմա սպասում ենք, որ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ գյուղ բերեն»,– ասաց Օնիկ Ավագյանը։

Նրա խոսքով՝ թեեւ գյուղում խուճապ չկա, այնուամենայնիվ, գյուղացիներին մտահոգում է, թե երբ են բացվելու ճանապարհները։ Այլընտրանքային ճանապարհը վատ վիճակում է, ոչ բոլոր տեսակի մեքենաների համար է այն անցանելի։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին, ժամը 23։00-ից ադրբեջանական ԶՈՒ–երը փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա եւ հրաժարվում են բացել։ Այդ գիշեր տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։

Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած եռակողմ բանակցություններն ավարտվել էին երեկոյան, սակայն անարդյունք. Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել այդ ճանապարհատվածները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը