Արտաքին 5 տարի առաջ - 17:03 27-08-2021

ԱՄՆ-ն կփակի այն բանտը, որտեղ ինքնասպան է եղել Էփշտեյնը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն ուղղիչ կենտրոնը, որտեղ բանտարկված էր մահապարտ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը, փակվելու է բանտի անտանելի պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Ինչպես նշում է թերթը, կալանավորման պայմաններից բողոքել են ոչ միայն բանտարկյալներն ու փաստաբանները, այլև դատավորները: Արդարադատության դեպարտամենտն ընդգծել է, որ նման հաստատությունները պետք է ոչ միայն հուսալի և ապահով լինեն, այլև բանտարկյալներին տրամադրեն ծրագրեր, որոնք անհրաժեշտ են ազատվելուց հետո հասարակություն նորմալ վերադառնալու համար:

Ներկայումս, ըստ թերթի, բանտում կա 223 բանտարկյալ: Նրանք կտեղափոխվեն տարածաշրջանի այլ բանտեր: Արդարադատության դեպարտամենտը նշել է, որ Մետրոպոլիտեն ուղղիչ կենտրոնը ժամանակավորապես փակ է, քանի դեռ առկա խախտումները չեն վերացվել:

Էփշտեյնը ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսին: Դատախազները հայտնել են, որ կան ապացույցներ, որ նա 2002-2005 թվականներին այցելություններ է կազմակերպել Մանհեթենում գտնվող իր տուն տասնյակ անչափահաս աղջիկների համար, որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր: Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվել է ԱՄՆ-ում ՝ բանտախցում նրա մահից հետո՝ 2019 թվականի օգոստոսին: Հետաքննությունը մահը համարել է ինքնասպանություն:

Ջեֆրի Էփշտեյնի զոհերի փոխհատուցման հիմնադրամը, որը պատասխանատու է ամերիկացի ֆինանսիստի կողմից ոտնձգությունների զոհերին վճարելու համար, փոխհատուցել է 150 զոհի՝ 125 միլիոն դոլարից ավելին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին