Արտաքին 5 տարի առաջ - 15:21 27-08-2021

Հաջող պատվաստումների ֆոնին Դանիան հրաժարվում է կորոնավիրուսի բոլոր սահմանափակումներից

Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից հայտարարել են բոլոր սահմանափակումների չեղարկման մասին: Այս մասին հաղորդվում է երկրի առողջապահության նախարարության կայքում:

Կառավարությունն այլևս COVID-19-ը չի համարում «հանրորեն վտանգավոր վարակ»: Այս որոշումը կայացվել է պատվաստումների «ռեկորդային բարձր» մակարդակի կապակցությամբ: Առողջապահության նախարարության ղեկավար Մագնուս Չոյնիկեի խոսքով՝ Դանիայում համաճարակը «վերահսկողության տակ է»։ Այս մասին գրում է «Նովայա գազետա»-ն:

«Կառավարությունը չի վարանի արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները, եթե համաճարակը կրկին սպառնա հասարակության կարևոր ոլորտներին», - ավելացրել է Խոյնիկեն՝ նշելով, որ կորոնավիրուսային սահմանափակումները տևել են «անհրաժեշտից ավելի երկար»:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Դանիայում քաղաքացիների ավելի քան 79%-ը (ավելի քան 4.1 մլն մարդ) ամբողջությամբ պատվաստված է: Երկիրը պատվաստվում է Pfizer (այս պատվաստանյութը ստացել է պատվաստվածների 83.2%-ը), Moderna (12.2%), AstraZeneca (3.5%) և Janssen (1.1%) պատվաստանյութերով:

Ընդհանուր առմամբ, համաճարակի ամբողջ ընթացքում Դանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 340 հազար դեպք, ավելի քան 2,5 հազար մարդ մահացել է COVID-19-ի հետևանքով:

Նախկինում, ինչպես հետևում էր երկրի առողջապահության նախարարության սահմանած սահմանափակումների ցանկից, հասարակական վայրեր այցելելիս անհրաժեշտ էր ունենալ պատվաստման վկայագիր կամ հակամարմինների առկայության վկայական: Բացի այդ, Դանիայի քաղաքացիներից պահանջվում էր բժշկական դիմակներ կրել հասարակական տրանսպորտում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի