Մամուլ 5 տարի առաջ - 08:31 27-08-2021

Ամենակոնֆլիկտային հանձնաժողովը․ իշխանությունը Պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին․ Հրապարակ

«Խորհրդարանում ավարտվել է մշտական հանձնաժողովների ձևավորման փուլը, ուշագրավ է, որ իշխանությունն ամենախնդրահարույց՝ Պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին, որոնք վերջին օրերին ակտիվ մասնակցում էին խորհրդարանական մարտերին և ստանձնել էին ընդդիմադիր պատգամավորներին ծեծուջարդի ենթարկելու առաքելությունը։

Ինչպես հայտնի է, հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախորդ խորհրդարանում տնտեսական հանձնաժողովի կազմում էր, թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին առաջինը ոտքով հարվածողն էր, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, ով երեկ Ֆեյսբուքում yerkir.am կայքի խմբագրի հասցեին գրել էր՝ «վիժվածք»։ Ներկայացված կլինեն նաև Գագիկ Մելքոնյանը՝ պաշտպանության նախկին փոխնախարարը, Քրիստինե Պողոսյանը։ Իսկ ընդդիմությունից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը կդառնա հանձնաժողովի փոխնախագահ։

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաև Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։ Հանձնաժողովի կազմի նման ընտրությունը թերևս բնական է, որովհետև սա լինելու է ամենաաղմկոտ քննարկումների հարթակը, որը տաք է պահելու իշխանության աքիլեսյան գարշապարը՝ 44-օրյա պատերազմի թեման»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը