Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 23:46 26-08-2021

Իսպանացին ռեստորանում 4000 եվրո թեյավճար է թողել

Իսպանացի ձեռնարկատեր Ռաուլ Կաստանեդան, երկրի հարավում գտնվող Մարբելյա առողջարանային քաղաքի ռեստորաններից մեկում մատուցողներին ավելի քան չորս հազար եվրո թեյավճար է թողել: Այդ մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 25-ին, հաղորդել է տեղական EL.Nacional պարբերականը:

Նշվում է, որ իսպանացու այս արարքի պատճառը եղել է այս հաստատության այցելուներից մեկի՝ սոցիալական ցանցում կատարած գրառումը: Իր հաղորդագրության մեջ տղա​​մարդը, որը ընթրիքի համար վճարել էր 4098 եվրո, ներառյալ՝ 372 եվրո սպասարկման վճարը, դժգոհել էր, որ իրենից թեյավճար էին խնդրել:

Ինչպես պատմել է Կաստանեդան, գրառումը տեսնելուց հետո ցանկություն է առաջացել այցելել ռեստորան: Նա այնտեղ է եկել օգոստոսի 22 -ին՝ վեց հոգու ընկերակցությամբ: Ընթրիքից հետո ձեռնարկատերը խնդրել է հաշվի մեջ ներառել 4098 եվրոյի չափով թեյավճար՝ վճարելով ընդհանուր 8179 եվրո:

Այսպիսով, բացատրել է գործարարը, նա ցանկանում էր պարգևատրել հաստատության 15 մատուցողներից յուրաքանչյուրին:

«Ընթրիքի հաշվի գումարը, որով դու պարծենում էիր, ես թողեցի որպես թեյավճար մատուցողներին, որոնց պատճառով դու կատաղել էիր: Ի դեպ, սպասարկումը շատ լավն է», - մեջբերում է պարբերականը` Կաստանեդայի գրառումը սոցիալական ցանցում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է