Արտաքին 5 տարի առաջ - 09:49 26-08-2021

Մոսկվայում ձերբակալել են հայտնի ադրբեջանցի օլիգարխի որդուն

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանական շինարարական մագնատ Մեհրաջ Բաբաևի որդին՝ Զիյա Բաբաևը: Ինչպես հաղորդում է ռուսական Mash տեղեկատվական Telegram-ալիքը, Զիյա Բաբաևը ձերբակալվել է 36 միլիոն ռուբլու (830,000 մանաթ-խմբ.) թանկարժեք զարդեր գաղտնի անցկացնելու փորձի համար:

Տեղեկատվության համաձայն՝ Զիյա Բաբաևը չվերթով վերադառնում էր Ստամբուլից, երբ նրան կանգնեցրել են ռուս մաքսավորները ստուգման համար:

Օլիգարխի որդու մոտ գտել են Breguet ժամացույց և զարդեր «Տիֆֆանի»-ից և «Դիոր»-ից: Ռուսական պարբերականը նշում է, որ Զիյա Բաբաևին սպառնում է քրեական պատիժ մաքսատուրքից խուսափելու համար: Բացի դրանից, նա կարող է մեղադրվել «ռազմավարական կարևորության նյութերի մաքսանենգություն» հոդվածով (որոշ զարդեր պլատինից էին և տիտանից): Դրա համար նրան կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան