Ներքին 5 տարի առաջ - 13:13 25-08-2021

Օրվա ընթացքում երկրորդ միջադեպը ԱԺ-ում

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո շարունակեց իր ելույթը և կրկնեց, որ բանակի թվակազմի կրճատումը, այո՛, դավաճանություն է եղել , որովհետև ոչ ոք չի պայքարել դրա, բանակի մեծ խնդիրների վերացման դեմ, չենք գնել նոր զենքեր, բայց պարծեցել ենք դաշնակցական երգերով, որ անպարտելի, հզոր բանակ ունենք, անկեղծ չենք եղել ինքներս մեզ հետ:

Եթե նախկին պաշտոնյան իր վրա է վերցնում այդ վիրավորանքը, նշանակում է մեղավորություն ունի: Դրանից հետո հակադարձ ելույթ ունեցան ընդդիմադիրները՝ Գեղամ Մանուկյանը և Վահե Հակոբյանը:

Վերջինս իշխանությանը քննադատեց, որ դատաիրավական համակարգում կատարվող փոփոխությունները, որ հիմք են դարձել սյունեցի չորս համայնքապետների քաղաքական հետապնդման, նաև ՊՊԾ-ի՝վարչապետի անմիջական վերահսկողության տակ անցնելը և այլն,տանում են երկիրը ոչ թե ժողովրդավարության,այլ բռնապետության ուղիով:

Վ․ Հակոբյանի ելույթին ՔՊ պատգամավորը տեղից արձագանքեց՝ ասելով «արա´», իսկ Վահե Հակոբյանը, ի պատասխան նրա արձագանքին, ասաց․ «Արան դու ես, տվար»,ԱԺ-ում կրկին սկսվեց վիճաբանություն, նիստի հեռարձակումը նորից ընդհատվեց:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։