Արտաքին 5 տարի առաջ - 22:22 23-08-2021

«Ղրիմյան պլատֆորմ»-ի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

Կիևում անցկացվող «Ղրիմյան պլատֆորմ» գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր, որում հայտարարել են Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները դատապարտելու մասին: Այսպես, հռչակագրում Մոսկվան մեղադրվում է «մարդու իրավունքների խախտման և սահմանափակման», «թերակղզու ռազմականացման», Սև և Ազովի ծովերում «նավագնացության ազատության խոչընդոտման» համար:

Ստորագրյալները պայմանավորվել են քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ հետագա սահմանափակող միջոցները, «եթե Ռուսաստանի գործողությունները պահանջեն դա անել»:

Փաստաթղթում նաև խոսվում է Կրեմլի նկատմամբ պահանջի մասին՝ «Ղրիմ անարգել մուտք» ԵԱՀԿ ուկրաինական հատուկ դիտորդական առաքելության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դիտորդական առաքելության ներկայացուցիչների համար:

Հռչակագրում նաև ասվում է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի «Ղրիմյան պլատֆորմին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը