Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 09:06 21-08-2021

Արտակ Դավթյանի խայտառակ ձախողումները. ինչպես է շարունակում գլխիվայր շուռ տալ բանակը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։

Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։
Մովսես Հակոբյանը նշել էր, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Այսքանով, սակայն, Արտակ Դավթյանի՝ բանակին հասցված վնասները չեն ավարտում: Նրա թեթեւ ձեքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, եւ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, թե ինչ ճակատագրական սխալ որոշում է եղել:

Բայց այս բոլոր խայտառակ ձախողումներից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը հասարակությանը ցույց տալու համար, թե պատժում է ձախողումներ թույլ տված Արտակ Դավթյանին, նրան ազատեց պաշտոնից ոչ թե անկարողության, այլ կորոնավարակի պայմաններում տղայի հարսանիքը բակում տոնելու համար: Նրան պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց կրկին նշանակեցին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։

Մեկ շաբաթվա ընթացքում բանակում ունեցանք 6 զոհ՝ 3-ը՝ հակառակորդի կրակոցից, 3-ը՝ ներքին տարաձայնության հետեւանքով, ինչի թիվ մեկ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, քանի որ պատերազմից անցել է 9,5 ամիս, եւ դեռ ոչ միայն սահմանը կահավորված չէ, այլեւ բանակում շարունակվում են արատավոր բարքերը: Ըստ նախնական վարկածի՝ պարտք ու պահանջի, միմյանց նսեմացնելու պատճառով 3 հոգու կրակելու դեպքը պետք է լուրջ հետեւությունների հանգեցներ:

Արտակ Դավթյանը, սակայն, սեփական անգործությունը բարդում է զորամասի հրամանատարի վրա՝ կասեցնելով նրա լիազորությունները: Ինչպես դասականը կասեր, խոշոր ձկներին թողած՝ մանր ձկներով են զբաղվում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին