Ներքին 5 տարի առաջ - 21:12 20-08-2021

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ Կառավարությունը նախաձեռնել է երկրում ծնելիության ցուցանիշի բարձրացմանն օժանդակող նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը. տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

2022 թ․ հունվարի 1-ից նախատեսվում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում ամսական 50.000 դրամի աջակցություն տրամադրել մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։

Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանը 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդն է։ Հետևաբար, ընտանիքը կստանա ամսական 50.000-ական դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հետո։

Ի դեպ, 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ է գրանցել 2020 թվականին, իսկ 2021 թ․ առաջին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճել է 1.413-ով կամ շուրջ 9%-ով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում