Արտաքին 5 տարի առաջ - 09:44 20-08-2021

Էրդողանի հրամանով կինոթատրոն և ռեստորան մուտքը թույլատրվելու է միայն ՊՇՌ թեստով

Թուրքիան պարտադիր է դարձնում ռեստորաններ, սրճարաններ և կինոթատրոններ այցելելիս չպատվաստված քաղաքացիների՝ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը ներկայացնելը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է թուրքական Hurriyet թերթը: Ինչպես ընդգծել է Էրդողանը, երկրի իշխանությունները պահանջելու են, որպեսզի կանոնավոր ՊՇՌ թեստեր հանձնեն այն բոլոր ուսանողներն ու կրթական հաստատությունների դասախոսները, որոնք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ: Բացի դրանից՝ ՊՇՌ թեստավորումը պարտադիր է դառնում ավիատոմսերի գնման, միջազգային փոխադրումների, կինոթատրոններ, սրճարաններ և ռեստորաններ մուտք գործելու համար:

Ուսումնական տարվա սկզբից, որը թուրքական դպրոցներում սկսվում է սեպտեմբերի 6-ին, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցները ստիպված են լինելու շաբաթական առնվազն 2 անգամ ՊՇՌ թեստեր հանձնել: Երկրի իշխանությունները ստիպված են ձեռնարկել նման կոշտ սանիտարահամաճարակաբանական միջոցառումներ՝ կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով: 2021 թ. հուլիսի վերջին Թուրքիայում նորից սկսվել է COVID-19 համավարակի աճը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները