Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:18 20-08-2021

Աստծո գործերն անքննելի են... Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

2020-ի Հոկտեմբերի 1-ին և 2-ին՝ պատերազմի 6-րդ և 7-րդ օրերին, Շուշիում նկարահանում էի կատարում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց... Հեռվում լսվում էր հրեթանու աշխատանքը... Սեպտեմբերի 28-ից սկսած, մեկ շաբաթվա ընթացքում արդեն դարձել էր սովորական պայթյունների և օդային տագնապի ձայնը:

Հոկտեմբերի 3-ին որոշել էի նկարահանումները շարունակել Շուշիի մշակույթի տան մոտ... Չհասցրեցի...

Հոկտեմբերի 3-ին հրթիռակոցվեց Շուշիի մշակույթի տունը, որտեղ զոհվեցին բազմաթիվ ոստիկաններ... Շատերն էլ դարձան անդամալույծ...

Նոյեմբերի 20-ին փակել էինք Շիրակի մարզպետարանի փողոցը: Փակել էինք մեքենաներով... Հիմնավոր... Երբ ինձ և ընկերներիս տարան ոստիկանություն, բաժնում ինձ մոտեցավ երիտասարդ ոստիկաններից մեկը... շատ սիրալիր հարցրեց, թե ինչի կարիք ունեմ... Միանգամից նկատեցի, որ մեկ ձեռքը չկար... Պարզվեց եղել է Շուշիի մշակույթի տանը... Խոսքից խոսք իմացա, որ անորոշ էր դեռևս պրոտեզավորման հարցը, իսկ ինքը շատ էր նեղվում.... Երիտասարդ էր... Փոխանակվեցինք համարներով, խոստացա, որ ընկերներիս հետ մոտակա ժամանակներում ձեռք ենք բերելու իր համար ամենալավ պրոտեզը, իրեն էլ հորդորեցի գտնել այն, որը կհավանի՝ դա էլ կգնենք... Ժամանակ առ ժամանակ ուղարկում էր հղումներ ու նկարներ ու ի վերջո մեկի վրա կենտրոնացանք....

Մի օր առավոտյան ընկերս զանգեց ու ասեց, որ Գյումրիում ահավոր ավտովթար է տեղի ունեցել ու որ զոհվել է նաև այդ տղան... Շուշիի հրթիռակոցումից փրկված ոստիկանը...

Աստծո գործերն անքննելի են...

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ