Ներքին 5 տարի առաջ - 16:26 19-08-2021

ԱԱԾ սահմանապահ զորքերի՝ հարավային սահմաններում տեղակայվելու պատճառով առաջ է եկել լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն

Ազգային անվտանգության ծառայությանը, Կառավարության որոշմամբ, 570 մլն 978 հազար 557 դրամ է փոխանցվել։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է գործադիրի երեկվա նիստում։ Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ 2020թ.–ի 44–օրյա ռազմական գործողությունների հետեւանքով, ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան զորամասը տեղակայվել է Հայաստանի հարավային սահմաններում, ինչի հետեւանքով ի հայտ են եկել մի շարք կարեւորագույն խնդիրներ:

«ՀՀ պետական սահմանի վերոնշյալ հատվածի պահպանությունը պատշաճ իրականցնելու, ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր համալրվող զինծառայողներին ապահովել սննդի, կեցության եւ այլ նվազագույն պայմաններով: Բացի այդ, ներկայիս իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել որոշակի աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծի համապատասխան հատվածում, ինչը թույլ կտա ամրապնդել սահմանային վերահսկողության համակարգը: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեի հայտի կազման ժամանակ»,– ասվում է հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է ԱԱԾ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսումները՝ 209,229,135.95 դրամն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ, այնուհետեւ Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ վերոհիշյալ տնտեսումները, ինչպես նաեւ լրացուցիչ 361,749,422.05 դրամ գումար հատկացնել ԱԱԾ–ին՝ բնականոն գործունեության համար համապատասխան ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում