Մամուլ 5 տարի առաջ - 08:21 19-08-2021

Քաղհալածյալը էլ չի հալածվի. ինչ եղավ Փաշինյան- Ծառուկյան հանդիպումից հետո. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային անվտանգության ծառայությունը «փակել է» Գագիկ Ծառուկյանի քրեական գործը: Ավելին՝ իրավապահ համակարգում կատակում են, որ քրեական գործով այնքան գործ չի արվել, որ թղթապանակների վրա փոշի է նստել: Ինչո՞ւ ԱԱԾ-ն որեւէ քայլ չի անում ԲՀԿ առաջնորդի քրեական գործով՝ հաշվի առնելով 2020 թվականի ԱԱԾ-ի գերակտիվ գործողությունները վերջինիս մասով, խուզարկությունները, նրան մի քանի անգամ ԱԱԾ հրավիրելը եւ, իհարկե, պատերազմի օրերին կալանավորելը։

Գուցե այն ժամանակ հրահանգ կար իշխանությունների կողմից, իսկ հիմա որոշել են «ներել»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն էր տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ օգոստոսի 16-ին Գագիկ Ծառուկյանը գնացել էր ՀՀ կառավարություն եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինններս մոտ 1,5 ժամ զրույց են ունեցել։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ