Ներքին 5 տարի առաջ - 22:41 18-08-2021

Ոստիկանությունը «Ռեյդ 2» է անում

Քիչ առաջ տեղեկացանք, որ ոստիկանությունը Երևանում հերթական ռեյդն է անում, կրկին կանգնեցնում են մեքենաները և ստուգում, զենք-զինամթերք փնտրում: Ոստիկանությունը սա կոչում է «ուժեղացված ծառայություն»:

Հիշեցնենք, որ նման մի գործողություն ոստիկանությունն արդեն արել է մոտ 1 ամիս առաջ, իրավապաշտպանների պնդմամբ սա մարդու իրավունքների խախտում է, որովհետև ոստիկանները առանց օպերատիվ տվյալի կամ հիմնավոր կասկածի կանգնեցնում և խուզարկում են ամեն պատահած մեքենա: Թե ինչ են փնտրում կամ ինչ են գտել՝ դեռ պարզ չէ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքի ամբողջ տարածքում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում