Ներքին 5 տարի առաջ - 21:10 17-08-2021

Բանկը Արփի Դավոյանին դատի է տվել․ վերջինս համաձայնել է ինքնակամ կատարել պահանջը

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, պարզվում է, ժամանակին մի հետաքրքիր գործով դատարանում որպես պատասխանող է հանդես եկել։ Գործը հետաքրքիր է այնքանով, որ հայցվորը «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկն» է, իսկ պատասխանողները՝ Արփի Հրահատի Դավոյանն ու Լուսինե Արտավազդի Տեր-Գրիգորյանը, բանկը պատասխանողներից պահանջել է 171 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 1642 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելը, դատարանը նույնիսկ 171 դոլարի չափով արգելանք է դրել պատասխանողներին պատկանող գույքի վրա։ Դավոյանն ու մյուս պատասխանողը դատական նիստին չեն ներկայացել, հայցվոր կողմը հայցից հրաժարվել է և դատարանին խնդրել է կարճել վարույթը, քանի որ պատասխանողները ինքնակամ համաձայնել են կատարել հայցվոր կողմի պահանջը։ Նշենք, որ գործը դատարանում է հայտնվել 2017 թվականին, այն ժամանակ Արփի Դավոյանը դեռ պատգամավոր չէր։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան