Արտաքին 5 տարի առաջ - 18:33 17-08-2021

Կանայք Քաբուլում ցույցի են դուրս եկել

Աֆղան կանայք հավաքվել են Քաբուլում՝ պահանջելով ընդգրկվել նոր կառավարությունում։ Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը:

Հաղորդվում է, որ ակցիան տեղի է ունենում ոստիկանության 10-րդ շրջանում: Ցույցին մասնակցած կանայք պահանջում են ընդգրկվել նոր կառավարության կազմում, սակայն ցուցարարներն իրենց պահանջներն ուղղակիորեն չեն ուղղում թալիբներին:

Չնայած շարժման ներկայացուցիչների հայտարարություններին՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար կրթական հաստատությունները դեռ փակ են:

Նաև հաղորդվում է, որ թալիբները դեռ շարունակում են Քաբուլը գրավելու գործընթացը, քանի որ քաղաքը չափազանց մեծ է. տարբեր գնահատականներով՝ քաղաքի բնակչությունը շուրջ 4 միլիոն է և շարունակում է ավելանալ այլ շրջաններից փախստականների հաշվին։

Ավելի վաղ թալիբները կանանց հրավիրել էին ապագա կառավարություն և թույլատրել վարել հեռուստահաղորդումներ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան