Ներքին 5 տարի առաջ - 12:01 16-08-2021

Հայ դիրքապահները կանխել են Սև լճի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման փորձը. հակառակորդն ունի առնվազն 1 զոհ

Օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի՝ մասնավորապես Սև լճի հատվածում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան: