Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:18 14-08-2021

Բայդենը խորհրդակցություն է անցկացրել Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխնախագահ Քամալա Հարիսի հետ տեսաժողով է անցկացրել ազգային անվտանգության իր թիմի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Աֆղանստանում ԱՄՆ քաղաքացիական ներկայությունը նվազեցնելուն, հատուկ ներգաղթային արտոնագիր խնդրողների տարհանմանն ուղղված և Աֆղանստանում անվտանգության իրավիճակի զարգացումներին հետևելու շարունակական ջանքերը: