Արտաքին 5 տարի առաջ - 14:38 13-08-2021

Հարվարդի համալսարանի գիտնականը՝ ոտաբոբիկ վազքի օգուտների և տեխնոլոգիական սպորտային կոշիկների վնասների մասին

Հարվարդի համալսարանի կենսաբան-էվոլյուցիոնիստ Դենիել Լիբերմանը հայտնել է ոտաբոբիկ քայլելու ահռելի օգուտների մասին: Ինքը՝ բժիշկ Լիբերմանը, ավելի քան 10 տարի առաջ որոշել է հրաժարվել սպորտային կոշիկներից և սկսել է վազել ինչպես բոբիկ, այնպես էլ հատուկ մշակված «մինիմալիստական ​​կոշիկներով»: 2010 թվականի նրա հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ոտաբոբիկ վազորդները, որոնք հաճախ հենվում են ոտնաթաթի առջևի մասի վրա, ստեղծում են ավելի քիչ հարված հոդի վրա, քան սպորտային կոշիկներ հագած վազորդները, որոնք հենվում են կրունկի վրա: Դոկտոր Լիբերմանը նաև կարծում է, որ ժամանակակից վազքի սպորտային կոշիկներն են վնասվածքների հիմնական պատճառը, որոնք ամեն տարի ստանում է վազորդների «65-80%-ը»:

«Ոտնաթաթի և ծնկի բազմաթիվ վնասվածքներ, որոնք մեզ այժմ անհանգստացնում են, իրականում առաջանում են կոշիկներով վազող մարդկանց մոտ: Դա իրականում թուլացնում է մեր ոտքերը, առաջացնում է ավելորդ պրոնացիա և ծնկի խնդիրներ: Մինչև 1972 թ., երբ Nike-ը հայտնագործեց ժամանակակից սպորտային կոշիկները, մարդիկ վազում էին շատ բարակ ներբաններով կոշիկներով, ունեին ավելի ամուր ոտնաթաթեր և շատ ավելի հազվադեպ ծնկի վնասվածքներ»,- գրել է նա Born To Run-ում:

2016 թվականին Էքսետերի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր տեխնոլոգիական, թանկարժեք սպորտային կոշիկներ հագած վազորդներն ավելի հաճախ են վնասվածքներ ստանում, քան նրանք, ովքեր կրում են ավելի պարզ, առանց բարձիկի կոշիկներ:

Ոտաբոբիկ վարժությունների սիրահարները նշում են առողջության համար բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝ կեցվածքի բարելավում, ոտքերի մկանների ամրություն, անհավասարակշռության մասին իրազեկվածության բարձրացում և լավագույն կայունություն: Nature ամսագրում հրապարակված 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ կոշիկ հագնելը փոխում է մեր զգայունությունը գետնի նկատմամբ՝ ազդելով մեր հոդերի վրա գործող հավասարակշռության և ուժի վրա, և նշում է, որ ապագայում կարող են լինել պոտենցիալ հետևանքներ մեր ամբողջ մարմնի վրա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին