Ավելին 5 տարի առաջ - 23:01 12-08-2021

Կանադացին 96 դոլարով նկար է գնել հնավաճառի խանութից և պատահմամբ պարզել դրա իրական արժեքը

Կանադայի բնակիչ Սթիվեն Բերջեսը նկարը գնել է հնավաճառի խանութից 96 դոլարով, սակայն հետագայում պարզել է, որ դրա արժեքը գերազանցում է 20,000 դոլարը, հաղորդում է Upi- ն:

Բերջեսը պատմել է, որ պարբերաբար նկարներ է գնում հնավաճառների խանութներից, և Value Village կատարած վերջին այցի ժամանակ նրան գրավել է նախշազարդ շրջանակով կտավը:

«Ես կարծում էի, որ 96 դոլարով գեղեցիկ շրջանակ եմ գնում», - խոստովանել է նա հարցազրույցում:

Նկարի հետրից ավելի մոտիկից զննելիս Բերջեսը շրջանակի տակ գտնվող կտավի պարագծի երկայնքով յուղաներկով վրձնի հետքեր է նկատել: Սա կարող էր միայն մեկ բան նշանակել․ կտավն օրիգինալ է:

Հետաքրքրության համար երիտասարդը փնտրել է նկարչի ստորագրությունը Google-ում և զարմանքով պարզել, որ կտավը պատկանում է հոլանդացի բնանկարիչ Գերիտեն Վեյմերին, որը ծնվել է 1870 թվականին:

Նկարչի ամենահայտնի կտավներից մեկը «Լեռնային մշուշը», վերջերս աճուրդով վաճառվել է 200 հազար դոլարով, ինչը վկայում է այն մասին, որ Բերջեսի գտածոն կարող է շատ ավելին արժենալ, քան նա վճարել է:

Այժմ Վեյմերի նկարները վաճառվում են 20.000 դոլարից մինչև 350.000 դոլարով՝ կախված դրանց վիճակից: Այս պահին կանադացին փնտրում է պրոֆեսիոնալ գնահատողի, ով կհաստատի արվեստի գործի իսկությունը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի