Արտաքին 5 տարի առաջ - 16:02 12-08-2021

Եգիպտոսում կոբրան մեքենայում սպանել է վարորդին և 4 ուղևորների

Եգիպտոսի հյուսիսում կոբրան, որին տուփով տեղափոխում էին այլ քաղաք, ճանապարհին դուրս է նետվել դրա միջից և սպանել մեքենայում եղած բոլոր մարդկանց՝ չորս ուղևորներին և վարորդին: Այս մասին հայտնել է Arab News պարբերականը:

Նշվում է, որ միկրոավտոբուսի համասեփականատերը վարորդին խնդրել է Ալեքսանդրիա քաղաքից կենդանուն հասցնել Կաֆր ալ-Շեյխ: Նա համաձայնել է և վտանգավոր բեռով տուփը դրել բեռնախցիկում:

Շուտով մեքենայում նստել են ևս չորս հոգի՝ նույն ընտանիքի անդամներ: Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե արդյոք ուղևորները տեղյա՞կ են եղել բեռնախցիկում գտնվող կոբրայի մասին:

Ուղևորության ընթացքում օձը դուրս է նետվել տուփից, ուղևորների նստատեղերի տակից սողոսկել մեքենայի սրահ և հարձակվել այնտեղ գտնվող բոլոր մարդկանց վրա, ներառյալ վարորդի: Որպես հետևանք՝ հինգ մարդ զոհվել է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա