Արտաքին 5 տարի առաջ - 18:21 09-08-2021

Բելառուսը հրաժարվել է Ռուսաստանին ինտեգրվելուց Պուտինի նախաձեռնությամբ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Ռուսաստանի հետ քաղաքական ինտեգրման «ճանապարհային քարտեզից» հրաժարումը: Նրա խոսքով, նախաձեռնությունը բխել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից, ով առաջարկել է հետաձգել փաստաթղթի քննարկումը: «Մենք Պուտինի հետ անմիջապես դեն նետեցինք 31-րդ քարտեզը, որը պարունակում էր քաղաքական ենթատեքստ: Սա Վլադիմիր Վլադիմիրովիչի առաջարկն էր բանակցություններից մեկում»,- ասել է Լուկաշենկոն մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ ռուս գործընկերոջ որոշումը «շատ իմաստուն» էր: Ուստի նա անմիջապես պաշտպանել է առաջարկը:

«Այնտեղ (31-րդ քարտեզում - խմբ.) վերազգային մարմիններ են և այլն: Ես այն ժամանակ աջակցեցի նրան: Մենք ոչինչ չենք կորցնի, քանի որ մենք ունենք ոչ թե վերազգային, այլ համատեղ մարմիններ, օրինակ՝ արդյունաբերության, պաշտպանության նախարարությունների համատեղ գործընկերներ, և մենք պետք է նրանց հետ աշխատենք բոլոր հարցերում»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին