Մամուլ 5 տարի առաջ - 09:04 07-08-2021

Կփոխհատուցվեն նաև պատճառված այլ վնասները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում», որն ուժի մեջ է մտել 2006 թ.-ի դեկտեմբերի 30-ին։ Գործնականում սեփականության օտարմանը վերաբերող ամենակարևոր կետը փոխհատուցման հարցն է։ Սեփականության օտարման հետևանքով մարդիկ կորցնում են իրենց տունը, հողը, երբեմն նաև եկամտի աղբյուրը: Ըստ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար: Սակայն այդ գումարը ոչ միշտ կարող է համարվել բավարար փոխհատուցում միաժամանակ և՛ գույքի կորստի, և՛ տնտեսական նախկին դրությունը վերականգնելու, և՛ սեփականատիրոջ վնասները ծածկելու համար: Երբեմն սեփականության օտարումը ենթադրում է, որ մարդիկ կորցնում են ոչ միայն իրենց ունեցվածքը, այլև իրենց եկամտի աղբյուրները, և այստեղ շուկայական արժեքից 15 տոկոս ավելի գումարը չի կարող համարվել բավարար:

Օրինակ՝ քիչ չեն դեպքերը, երբ օտարված գույքը օգտագործվում է ձեռնարկատիրական կամ հողատարածքը՝ գյուղատնտեսական նպատակներով, որը սեփականատիրոջ համար եկամտի միակ աղբյուրն է: Այս խնդիրն արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իր մի շարք վճիռներով արձանագրվել է, որ դիմումատուներին չի տրվել պատշաճ արդարացի փոխհատուցում և վերջիններս սեփականության օտարման հետևանքով կրել են ավելորդ բեռ: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը բացի օտարվող գույքի շուկայական արժեքի տասնհինգ տոկոս ավելի գումարից կփոխհատուցվի նաև սեփականատիրոջը սեփականության օտարման հետևանքով պատճառված այլ վնասները։

Գործող կարգավորումների համաձայն՝ այն դեպքում, երբ օտարվում է անձի սեփականությունը, ապա որպես փոխհատուցում վերջինիս վճարվում է օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար՝ անկախ այն հանգամանքից, թե օտարվող գույքը հանդիսանում է անձի հիմնական կամ միակ եկամտի աղբյուրը, թե ոչ։ Այս դեպքում հաշվի չի առնվում այն կարևոր հանգամանքը, որ տրված փոխհատուցումը չի ծածկում սեփականատիրոջ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը։ Ենթադրվում է, որ տասնհինգ տոկոսի չափով տրվող հավելումը բավարար է նաև կոմպենսացնելու վերը նշված ծախսերը: Եվրոպական դատարանը, անդրադառնալով գործող կարգավորումներին, արձանագրել է, որ միայն շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի վճարումը շատ դեպքերում չի համարվում համարժեք և բավարար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդարացի հավասարակշռության հարցի կապակցությամբ անդամ պետություններին օժտում է ազգային մակարդակով լայն կանոններ սահմանելու հայեցողությամբ, բայց, այնուամենայնիվ, սահմանում է ընդհանուր չափանիշներ, որոնք անհրաժեշտ են սեփականության օտարման օրինականության համար: Արդարացի հավասարակշռությունը որոշվում է պետության կողմից տրամադրված փոխհատուցմամբ: Դատարանն արձանագրում է, որ փոխհատուցումը պետք է լինի արագ, համաչափ և արդյունավետ սեփականությունից զրկելու բոլոր ձևերի համար:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը լրացնել դրույթով, որի համաձայն համարժեք փոխհատուցումը բացի գույքի շուկայական արժեքի տասնհինգ տոկոս ավելի գումարից ներառում է նաև օտարման հետևանքով սեփականատիրոջը պատճառված այլ վնասները։ Այլ վնասների մեջ կարող են ներառվել եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը՝ հարկային հայտարարագրի կամ պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձի հիման վրա, այլ կորուստներ կամ վնասներ։

Այն դեպքում, երբ օտարվում է անձի միակ եկամտի աղբյուր հանդիսացող սեփականությունը, ապա պետության կողմից պետք է հատուցվի նաև իրենց ապրուստի միջոցներից զրկվելու հետևանքով պատճառված փաստացի կորուստը, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում պետք է պարզվի այն հանգամանքը, թե օտարված սեփականության սեփականատերերը այն տարածքում, որտեղ օտարվել է իրենց սեփականությունը, ի վիճակի են նոր հողատարածք գնել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում