Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:37 06-08-2021

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Տիգրան Սահակյանի, այսօր՝ օգոստոսի 5-ին, մերժեց Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։

«Ուրիշ ակնալիք չունեինք էլ։ Դատավորն անվրդով դեմքով եկավ և ասաց եզրակացությունը, սակայն որոշումը դեռ չի ներկայացրել։ Մեկ օր ունեին խորհրդակցական սենյակում, և չգիտենք՝ ինչ են արել այդ մեկ օրվա ընթացքում, որ մինչև հիմա որոշումը չեն ներկայացրել»,- նշեց պաշտպանը։

Նա տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի կալանավորման բողոքի մակագրումը նույնպես ձեռքով է եղել։ Նրանք ապացույց են պահանջել դատարանից, որ մակագրումը տեղի ունեցել այբբենական կարգով, սակայն բանավոր հավաստիացումներից բացի որևէ բան չեն ստացել։ Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, սակայն դա մերժվել էր։

Էմին Խաչատրյանը հայտնեց, որ որոշումը պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

«Ուղղակի այստեղ ժամանակային խնդիր կա։ Երեք օրվա ընթացքում մեզ նոր պետք է որոշում ուղարկեն, մենք ծանոթանանք, որպեսզի բողոքարկենք, և Վճռաբեկ դատարանն էլ որոշում կարող է ընդունել երկու ամսվա ընթացքում։ Ամեն դեպքում Վճռաբեկ դատարանից էլ մեծ ակնկալիքներ չունենք, բայց պետք է բոլոր ատյանները Հայաստանում սպառենք, որպեսզի դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին»,- հավելեց պաշտպանը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում