Ավելին 5 տարի առաջ - 13:08 05-08-2021

ԱՀԿ-ն կոչ է անում հրաժարվել երրորդ պատվաստումներից՝ հօգուտ աղքատ երկրների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հարուստ երկրներին կոչ է արել ժամանակավորապես հրաժարվել կորոնավիրուսի երրորդ պատվաստանյութից և թողարկված դեղաչափերը փոխանցել կարիքավոր տարածաշրջաններին, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը դեռևս առանց պատվաստանյութի է: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հայտարարության մեջ ԱՀԿ ղեկավարները G20-ի անդամներին և դեղագործական հսկաներին խորհուրդ են տվել օգնել աղքատ երկրներին պատվաստվել:

Վաշինգտոնն արդեն պատասխանել է ԱՀԿ-ին. ամերիկյան իշխանությունները չեն հրաժարվի երրորդ դեղաչափերից և միևնույն ժամանակ պատրաստ են կատարել զարգացող երկրներին օգնության ծրագիրը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Ներկայումս մի շարք երկրներ՝ Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլն, քննարկում են COVID-19-ի դեղամիջոցի երրորդ դեղաչափի կիրառման հնարավորությունը՝ իմունային պատասխանի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, բայց դեռ ոչ մի կառավարություն վերջնական որոշում չի կայացրել։

Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ Միացյալ Նահանգներն արդեն ավելի քան 110 միլիոն դոզա պատվաստանյութ է առաքել արտասահման՝ նոր վարակի դեմ: Օգոստոսի վերջից ևս կես միլիարդ դեղաչափ կուղարկվի արտերկիր: «Կարևոր է նշել, որ Միացյալ Նահանգները չի օգտագործել և չի օգտագործի իր պատվաստանյութերը՝ այլ երկրների բարեհաճությունը շահելու համար: Մեր նպատակն է կյանքեր փրկել», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրել էին «պատվաստանյութի դիվանագիտություն» վարելու մեջ` իրենց ազդեցությունն ընդլայնելու և արևմտյան երկրների նկատմամբ վստահությունը խաթարելու համար: Մինչ այժմ, սակայն, պարզվել է, որ Մոսկվան տապալել է իր պայմանագրերի զգալի մասը: Արդյունքում, շատ երկրներ՝ Գվատեմալայից մինչև Արգենտինա, սկսել են խոսել ռուսական կողմի հետ Sputnik V-ի գնման պայմանագրերը խզելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այժմ ռուսական դեղամիջոցի մատակարարումների ծավալը տասն անգամ ավելի ցածր է, քան Ամերիկայի և Չինաստանի Pfizer-ի, Sinovac-ի և Sinopharm-ի մատակարարումները:

Ռուսական իշխանությունները խոստանում են կատարել մատակարարման իրենց պարտավորությունները, սակայն նրանք նշում են առաջին հերթին սեփական բնակչության պատվաստման անհրաժեշտությունը: Ռուսաստանում արդեն մի քանի շաբաթ է ՝ օրական մոտ 800 մարդ է մահանում COVID-19-ից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում