Ավելին 5 տարի առաջ - 13:47 04-08-2021

Ծննդաբերելուց հետո կնոջ թևատակին կրծքագեղձ է առաջացել

Սուրբ Մարիամի հիվանդանոցի պորտուգալացի բժիշկները ծննդկանի թևատակերում կաթ արտադրելու ունակ կրծքագեղձ են հայտնաբերել: Նրանք այս արտասովոր դեպքը նկարագրել են New England Journal of Medicine ամսագրում:

26-ամյա մի կին բժիշկների մոտ է եկել աջ թևում ցավերի գանգատներով, որոնք ծագել են ծննդաբերությունից երկու օր անց: Հիվանդին հետազոտելուց հետո նրանք այնտեղ հայտնաբերել են կլոր ձևավորում, որը սեղմելիս արտազատել է սպիտակ հեղուկ: Հետագա հետազոտությունը ցույց են տվել, որ այս գոյացությունը կրծքագեղձի հյուսվածք է, և կաթը գալիս է հիվանդի թևից:

Կանանց 2-6% -ի մոտ, պարզվում է, որ այս գեղձն այնքան զարգացած է, որ ծննդաբերությունից հետո այն գործում է այնպես, ինչպես կրծքի մնացած մասը: Եթե ​​այն չի զարգանում, ապա կինը կարող է նույնիսկ տեղյակ չլինել անոմալիայի մասին մինչև ծննդաբերելը:

Բժիշկները բուն օժանդակ կաթնագեղձի հյուսվածքի ոչ մի վտանգավոր փոփոխություն չեն հայտնաբերել: Նրանք խորհուրդ են տվել, որ հիվանդը, մամոլոգի մոտ սովորական հետազոտությունների ժամանակ, տեղեկացնի իր յուրահատկության մասին. կրծքագեղձի այս հատվածում կարող են ձևավորվել նաև քաղցկեղային ուռուցքներ:

Չի հստակեցվում՝ կինը կարողացել է թևից կաթ հանել, թե ոչ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին