Արտաքին 5 տարի առաջ - 18:55 03-08-2021

Lancet-ը՝ COVID-19-ով հիվանդանալուց հետո նոր ռիսկերի մասին

Շվեդական Ումեո համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ով հիվանդանալուց հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում սրտի նոպայի և իշեմիկ կաթվածի ռիսկը մեծանում է: Այս մասին հայտնում է Lancet ամսագիրը:

«Մենք պարզել ենք, որ COVID-19-ը իշեմիկ կաթվածի և սրտամկանի սուր ինֆարկտի ռիսկի անկախ գործոն է»,- հաղորդել են գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 86 հազար մարդ: Սա աշխարհում ամենախոշոր հետազոտությունն է սրտանոթային հիվանդությունների հետ կորոնավիրուսի կապի վերաբերյալ: Գիտնականները համեմատել են կաթվածի և սրտամկանի ինֆարկտի դեպքերի հաճախականությունը կորոնավիրուսով հիվանդների մոտ և սրտանոթային խանգարումների հախաճականությունը խոցելի խմբի մոտ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև սեպտեմբերի 14-ը:

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը մոտ երեք անգամ մեծացնում է սրտամկանի սուր ինֆարկտի և կաթվածի վտանգը հիվանդությունից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան