Ներքին 5 տարի առաջ - 16:43 03-08-2021

Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան

30 տարի ԱԺ-ում լրագրողները ազատ գործելու և աշխատելու հնարավորություն են ունեցել ձեր սիրած կամ չսիրած բոլոր իշխանությունների ժամանակ։ Այսօր դուք սահմանափակել եք նրանց գործունեությունը և պատրաստվում եք էլ ավելի սահմանափակել։ Արդյոք սա չի նշանակում, որ ձեր սկիզբուքնները և գործը հակասում են միմյանց և երեսպաշտական են։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց « Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հարց ուղղելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանին՝ հաշվի առնելով վերջինիս լրագրողական գործունեությունը։

Պատասխանելով Աղվան Վարդանյանի դիտարկմանը՝ Արշակյանը նշեց․«Այն փոփոխությունները, որոնք այժմ կատարվում են լրագրողների աշխատանքի հետ կապված, ոչ թե սահմանափակումների գործողություններ են, այլ ինստիտուցիոնալ վերափոխումների գործողություններ։ Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է լինելու շփվել լրագրողների հետ։ Ես այդ գործողությունները չէի համարի սահմանափակում»։

Արձագանքելով Արշակյանի ելույթին՝ Վարդանյան ասաց, որ իրեն հետաքրքիր է՝ արդյոք բոլոր ինստիտուցիոնալ բարեփոխումները նույն հետևա՞նքն են ունալու և արդյոք այս փոփոխությունները նախաձեռնելիս քննարկում ունեցել են լրագրողների հետ։

Անդրադառնալով նաև Ռուբեն Ռուբինյանի ելույթին՝ Վարդանյանը նշեց․ «Այդ երիտասարդ թեկնածուն ասաց, որ ինքը հետազոտել է Թուրքիայում հասարակական կազմակերպությունների դերը ժողովրդավարության գործընթացում։ Թուրքիան կարծեմ ժողովրդավարական երկիր չի դարձել, եթե չփորձեք հակառակն ապացուցել։ ՀՀ ում որոշ ՀԿ-ների գործունեության և ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց -կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության։

Վարդանյանի դիտարկամանը Արշակյանը արձագանքեց՝ նշելով․

«Ես մարդկանց գործունեությունից դատելով եմ որակումներ տալիս, այլ ոչ թե տարիքից ելնելով։ Ես կարծում են, որ ի դեմս Ռուբեն Ռուբինյանի, մենք ունենք հասուն քաղաքական գործիչ։

Կխնդրեմ որակումները անենք ըստ բովանդակության, այլ ոչ թե ըստ տարիքի։ Ինչ վերաբերում է ժողովրդավարական գործընթացներին՝ միջազգային հանրությունը տվել է գնահատական թե՛ ընտրություններին և թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, և այդ գնահատականներում ես երբևէ չեմ տեսել մի գնահատական, որը աղերս կունենա ձեր ներկայացրած պատկերացումների հետ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում